«Յուվենտուսը» համաձայնեցրել է Իկարդիի հետ պայմանագրի պայմանները 

«Յուվենտուսը» համաձայնեցրել է Իկարդիի հետ պայմանագրի պայմանները 

Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին առաջիկայում կտեղափոխվի «Յուվենտուս»՝ «Ինտեր» ակումբից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ըստ հրապարակման, Իկարդին արդեն իսկ համաձայնեցրել է իր տեղափոխման պայմանագրի պայմանները։ Գործարքը կարժենա ութ միլիոն եվրո։ Պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարով է, գումարած նաեւ բոնուստները։