Նոր հեռախոսազրույց՝ Պուտինի եւ Լուկաշենկոյի միջեւ
Տեղի է ունեցել նոր հեռախոսազրույց՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ՝ Բելառուսի վրա արտաքին ճնշման մեծացման ֆոնին։ Ինչպես հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը վերահաստատել է, որ պատրաստ է օգնել Բելառուսին ստեղծված խնդիրները հարթեցնել ՀԱՊԿ միջոցով, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Հիշեցնենք, որ ըստ Լուկաշենկոյի, երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը հավաստիացրել էր, որ կաջակցի Բելառուսին, առաջին իսկ խնդրանքի դեպքում։
Կարծիքներ