Ամելիա Մաթեւոսյանը միջազգային մրցաշարում առաջին տեղ է գրավել 

Ամելիա Մաթեւոսյանը միջազգային մրցաշարում առաջին տեղ է գրավել 

Հայաստանը ներկայացնող Ամելիա Մաթեւոսյանը առաջին տեղ է զբաղեցրել գեղարվեստական գիմնաստիկայի Pirouette challenge Сup 2024 մրցաշարում, որը տեղի է ունեցել Դուբայում։ Մրցաշարին մասնակցել են տարբեր երկրներ ներկայացնող ավելի քան չորս հարյուր գիմնաստներ։ Հայ գիմնաստուհին ելույթ է ունեցել «Ա» կատեգորիայում։

Նա ներկայացրել է երկու համար։ Ընդհանուր առմամբ նա վաստակել է 36,35 միավոր եւ դարձել իր տարիքային խմբում միանձնյա առաջատարը։