ՌԴ-ն ևս մեկ ռազմական կոնֆլիկտի մեջ կներքաշվի․ Bloomberg

ՌԴ-ն ևս մեկ ռազմական կոնֆլիկտի մեջ կներքաշվի․ Bloomberg

Ռուսաստանն ու Չինաստանն ավելի սերտ համագործակցում են ռազմական հարցերի շուրջ, ներառյալ՝ Թայվան հնարավոր ներխուժումը: Այս մասին ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովին հայտնել է Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը, փոխանցում է Bloomberg-ը։

«Առաջին անգամն է, երբ տեսնում ենք, որ Չինաստանը և Ռուսաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Թայվանի հետ կապված, և մենք գիտակցում ենք, որ սա այն տարածքն է, որտեղ Պեկինը ակնհայտորեն ցանկանում է, որ Մոսկվան աշխատի իր հետ», - Կոնգրեսին ասել է Հեյնսը:

Նրա պնդմամբ, ԱՄՆ հետախուզության գնահատականները վկայում են Ռուսաստանի և Չինաստանի միջև աճող համագործակցության մասին «հասարակության բոլոր հատվածներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական»: