Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում  պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի իր  էջում կիսվել է Ադրբեջանի կողմից գերեվարված և ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը ադրբեջանական իշխանությունների կողմից երկարաձգելու վերաբերյալ լուրով։

Հենրիխ Մխիթարյանը նախկինում էլ է բարձրաձայնել ապօրինության մասին՝  պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում շինծու մեղադրանքներով պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերեվարված անձանց։