Միացյալ Նահանգների Հարավային Կարոլինա նահանգում ձերբակալվել է ռեփեր Desiigner-ը, իսկական անունը՝ Սիդնի Ռոյել Սելբի III։ Նա մեղադրվում է երկրորդ աստիճանի ընտանեկան բռնություն գործադրելու մեջ։ Այս մասին հայտնում է Billboard-ը։ Ներկայումս նա գտվնում է մեկուսարանում։
Դատարանը չի թույլատրել գրավով ազատ արձակումը։ Նրան նաեւ կենդանիներին կանխամտածված վնաս հասցնելու եւ այլոց՝ 2-10 հազար դոլարի ունեցվածքի վնասման հոդվածներով է մեղադրանքներ առաջադրվել։ Ոստիկանական ամփոփագրերից տեղեկանում ենք, որ ռեփերը թունդ վիճաբանություն է ունեցել իր ընկերուհու եւ նրա մոր հետ։ Ընկերուհին եւ ռեփերն ունեն համատեղ երեխա։ Նա մուրճով կոտրել է նրանց բջջային հեռախոսները։