Միջազգային

Մտադիր են թույլատրել ամերիկյան ռազմական ավիացիայի տեղակայումն իրենց տարածքում

Մտադիր են թույլատրել ամերիկյան ռազմական ավիացիայի տեղակայումն իրենց տարածքում

Բուլղարիան մտադիր է թույլատրել ամերիկյան ռազմական ավիացիայի տեղակայումն իր տարածքում՝ Մերձավոր-Արեւելքում ռազմարշավի իրականացման համար։ Այս խնդրի հետ կապված՝ իշխանությունները դիմելու են խորհրդարանին։ Ընդ որում՝ թույլատրվելու են միայն լիցքավորիչ ինքնաթիռների տեղակայումը բուլղարական ավիաբազաներում։ Այս մասին ըստ Reuters լրատվական գործակալության հաղորդման, հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադեւը։

Նշենք, որ այս տարվա սկզբին ամերիկյան լիքավորիչ օդանավերի տեղակայումը Սոֆիայի օդանավակայանում երկրի ներսում բավականին շատ քննարկումների եւ քննադատությունների առիթ դարձավ։ Հատկապես, որ թույլտվությունը տրամադրվել էր առանց խորհրդարանի արտոնությունն ստանալու։ Ռադեւը այդ ժամանակ որոշ բացատրություններ ներկայացրել էր, սակայն քննադատությունների ալիքն այնքան մեծ էր, թերեւս, որ այս անգամ որոշվել է, որ կառավարությունը որեւէ քայլ այդ ուղղությամբ չի կատարի առանց խորհրդարանի հավանությունը ստանալու։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image