Հասարակություն

Այսօր իմ համար երջանիկ օր է. Տիգրան Արզաքանցյան

Այսօր իմ համար երջանիկ օր է. Տիգրան Արզաքանցյան

Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որի անձնական կյանքը վերջին շրջանում մամուլի ուշադրության կենտրոնում է, շարունակում է ակտիվ լինել սոցիալական հարթակներում։
Հիշեցնենք, որ Նատալիա Ռոտենբերգի հետ նրա բաժանումից հետո մամուլում բազմիցս հրապարակումներ եղան՝ ուղեկցվելով տարբեր պնդումներով, այդ թվում՝ Նատալիա Ռոտենբերգի նկատմամբ ենթադրյալ բռնության մասին։ Ինքը՝ Արզաքանցյանը, շարունակում է հրապարակումներ անել՝ իր առօրյայից դրվագներ ներկայացնելով։
Այս անգամ նա կարճ տեսանյութ է հրապարակել դստեր՝ Անիի հետ՝ նշելով, որ օրը հատուկ նշանակություն ունի իր համար, քանի որ դուստրը երկար դադարից հետո այցելել է իրեն։
«Այսօր ինձ համար երջանիկ օր է. Իմ աղջիկը`Անին, եկել է ինձ հյուր։ Երկար ժամանակ էր՝ չէր եկել, ու շատ ուրախ եմ, որ այսօր միասին ենք։ Ամբողջ օրը նվիրելու ենք իրար»,– նշել է նա` տեսանյութին կից։

Լրահոս

Ամենաընթերցված

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...

×
Gallery Image