Էջմիածնում ջրհեղեղ է. տեսանյութ

Էջմիածնում ջրհեղեղ է. տեսանյութ

Էջմիածնի Զվարթնոց թաղամասի շրջանաձև երթեւեկության հատվածում ջրհեղեղ է։ 

Ժամեր առաջ տեղացած հորդ անձրևի հետեւանքով ջրհեղեղ է սկսվել, տասնյակ ավտոմեքենաներ դժվարությամբ են երթեւեկում այդ պայմաններում։

Նշենք, որ այս հատվածում, երբ անձրև է տեղում, մշտապես նույն խնդիրն առաջանում է, սակայն տեղի իշխանությունը ուշադրություն չի դարձնում խնդիրը կարգավորելու համար։

Նշենք նաեւ, որ երեկ նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաեւ Երեւանում։

Մանրամասն՝ տեսանյութում