Ինչու՞ չասաց, որ կա նաև չվարչապետ ․․․

Ինչու՞ չասաց, որ կա նաև չվարչապետ ․․․

Հիմա մենք գտնվում ենք Նիկոլ Փաշինյանի  «Երկրի հակառակ կողմը»  կամ  «Ինչպես ոչնչացնել պետությունը» ծրագրային գրքի մի  փուլում, որտեղ նա տեսնում է ոչնչացված մի հասարակություն, ում զրկել է բոլոր արժեքներից ու  սրբություններից և ինքն էլ դրանից կամ իր արածից շոյված հպարտ է զգում իրեն, որովհետև հաղթածի բանակում կլինի։ Մեջբերում եմ նրա ծրագրային գրքից սույն խոստովանությունը․ 

«Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին` բոզացած եւ դրանից երջանիկ աղջիկների, բոզացած եւ դրանից հպարտ տղաների, բոզացած եւ դրանից շոյված մայրերի, բոզացած եւ դրանից արծվացող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետեւ հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի»։

Ասում եք, որ Փաշինյանն իր խոստումները չի կատարում։ Նրա խոստումների ողջ փաթեթն արտահայտված է այս գրքում, որի ամեն մի կետ կատարել ու կատարում է սրբությամբ։ Իսկ այդ ճանապարհին հասնելու համար «թե քանի հազար կմ դաշտ ու տուն է ավերել» , թե «քանի հազար մարդու է խաբել» դա իր բուն ծրագրի կատարման համար է արվել։ Երեկ ազգային ժողովում մի այսպիսի երկար համեմատություն  արեց՝ ժպիտով,  ուրախությամբ, բառացի չեմ հիշում, բայց դրանից բովանդակությունը չի փոխվում, որովհետև այն  էպիտետների, մակդիրների շարք էր, որով բնորոշում էր շատ խավերի։ Ասում էր, որ կան չուսուցիչներ, չբժիշկներ, չվարորդներ․․․ Շատ երկար թվարկում էր, սպասում էի, որ կասեր՝ կա նաև  չվարչապետ, որն ինքն է բոլորին դարձրել այդպիսին, այդպես էլ չասաց․․․ «Չ» ժխտական մասնիկով բոլորն էին, բայց ոչ ինքը։ Ինչու՞  չասաց, որ ինքը չվարչապետ է․․․ չէ՞ որ իր մոտ բացակայում է անենատարրական բարձրագույն կրթությունը, ինչը պահանջում է ուսուցչից, պետական կառավարման ամենապրիմիտիվ  փորձը։ Չեմ խոսում ազգային արժեքների մասին պատկերացումներից ու մարդկային որակներից։ Եվ ի վերջո նա գահավիշման է հասցրել Հայաստան աշխարհի գոյությունը, հանձնել է Արցախը, մեր ոսկե գենոֆոնդը փոշիացրել է․․․ Դառն են թվարկումները, բայց դրանք փաստեր են, որոնք սովորական քաղաքացին անտեսել չի կարող և ուզում է հարցնել՝ ինչու՞ չասաց, որ կա նաև չվարչապետ։ Ինչ որ բան պակասու՞մ էր այդ անվանման համար։ Ժողովրդի առաջ իր տված խոստումներից գեթ մեկը կատարե՞լ է։  Գուցե իր գրքում գրածի նման մտածում է, թե  արդեն դարձել է իր ուզած տղան, անցել է հաղթած հակառակորդի  բանակը։  «կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի»։