ԵՄ-ն կփակի իր դռները Վրաստանի առաջ, եթե ..․

ԵՄ-ն կփակի իր դռները Վրաստանի առաջ, եթե ..․

Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի իր ներկայիս ընթացքը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Եվրամիության դռները Վրաստանի համար այժմ բաց են: Բայց եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները կփակվեն»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ մայիսին ԵՄ-Թբիլիսի հարաբերությունները լարվել են մայիսին Վրաստանի խորհրդարանում ընդունված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով: Վրաստանի կառավարությունը հերքում է քննադատությունները և պնդում, որ համանման ու առավել խիստ օրենքներ են գործում նույն ԱՄՆ-ում, ինչպես նաև Եվրոպայում: