Իրանը ողջունում է Հայաստանի համարձակ քայլը

 Իրանը ողջունում է Հայաստանի համարձակ քայլը

Իրանը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը և օգնությունը Պաղեստինի ժողովրդին։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Հայաստանի այս համարձակ քայլը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները և դեմ է այդ իրավունքների ոտնահարմանը»,- ասել է Սոբհանին։

Նա ընդգծել է, որ այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինին և նրա ժողովրդին, ճշմարտության կողմից են։