Ուժգին երկրաշարժ՝ Ադրբեջանում. ի՞նչ է հայտնի

Ուժգին երկրաշարժ՝ Ադրբեջանում. ի՞նչ է հայտնի

Ադրբեջանի հարավում գտնվող Թալիշի լեռների շրջանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ 
Այս մասին հայտնում է այդ երկրի հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները:

Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է Լերիկ կայարանից 27 կմ դեպի արեւելք՝ տեղական ժամանակով ժամը 07:43-ին, աղբյուրը գտնվել է 18 կմ խորության վրա։

Երկրաշարժը էպիկենտրոնում զգացվել է մոտ 5 բալ ուժգնությամբ, Լերիկ, Լենքորան, Աստարա, Յարդիմլի, Մասալլի, Ջալիլաբադ շրջաններում՝ 4 բալ, մյուս շրջաններում՝ 3 բալ, ասվում է հաղորդագրության մեջ։
Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվում: