ԵՄ-ում համաձայնության չեն եկել Ուկրաինայի օգնության հարցում

ԵՄ-ում համաձայնության չեն եկել Ուկրաինայի օգնության հարցում

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիության գագաթնաժողովում համաձայնություն ձեռք չի բերվել Ուկրաինային 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու միջոցների շուրջ՝ օգտագործելով ռուսական ակտիվներից ստացված միջոցները, սակայն քննարկումները կշարունակվեն:
Եվրոպացի պաշտոնյայի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Մեծ յոթնյակում մենք խոստացել ենք ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային։ Վստահ եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք կարևոր որոշումներ կկայացնենք Ուկրաինային օգնության այս փաթեթը տրամադրելու համար»,- ասել է նա։

Ավելի վաղ ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԵՄ-ի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել։ ԵՄ կողմից համաձայնագիրը ստորագրել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Շառլ Միշելը։