«Խելացի» ագռավները սկսել են ահաբեկել մարդկանց 

«Խելացի» ագռավները սկսել են ահաբեկել մարդկանց 

Հարավային Կորեայում «խելացի» ագռավները սկսել են ահաբեկել մարդկանց։ Նրանք պատճառ են դառնում էլեկտրամատակարարման խափանումների, հարձակվում են տեղացիների վրա։ Շատերը ապրում են վախի պայմաններում՝ ագռավների հաճախակիացած հարձակումների եւ կտցահարումների ֆոնին։

Համաձայն հարավ-կորեական էներգետիկ կորպորացիայի տվյալների, «խելացի» ագռավների հարձակումները կարող են պատճառ հանդիսացած լինել թվով 103 էլեկտրամատակարարման խափանումների դեպքերի համար՝ վերջին երեք տարում։ Կառավարությունը, գնահատելով այս թռչուների պատճառած վնասների չափերը, որոշել է «խելացի» ագռավներին դասակարգել «մակաբույծների» շարքում։ Վերջին անգամ այս թռչուների հետեւանքով հունիսի 13-ին, Փուսանում 500 տուն մնացել էր առանց էլեկտրականության մոտ երկու ժամ։ Հատկապես վտանգավոր են համարվում երկարակտուց ագռավները, որոնց կտուցը կարող է հասնել մինչեւ 57 սմ երկարության։