Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը կայցելի Մոսկվա

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը կայցելի Մոսկվա

Նախապատրաստվում է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի այցը Ռուսաստան, այցի ժամկետների մասին կտեղեկացվի ավելի ուշ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Իսկապես, այդ այցը նախապատրաստվում է, և մենք ժամանակին կհայտարարենք այս այցի ժամկետների մասին», - նշել է Կրեմլի խոսնակը:

Նշվում է, որ Մահմուդ Աբասը մտադիր է իր այցի ընթացքում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների նախագահների վերջին անձնական հանդիպումը կայացել է 2018 թվականի փետրվարին։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Մոսկվա էր այցելել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկը։