Իրանի քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում սկզբունքային է

Իրանի քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում սկզբունքային է

Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներն էլ ավելի կամրապնդեն Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Հիշեցնենք, այսօր Իրանում նախագահական արտահերթ ընտրություններ են։ Հայաստանում գործում է երկու ընտրատեղամաս:

«Իրանի քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում սկզբունքային է։ Ով Իրանում իշխանության է գալիս, գործում է այս սկզբունքային քաղաքականության շրջանակներում։ Հայաստանի նկատմամբ Իրանի մոտեցումների մասին բարձրաձայնել է  նաև գերագույն առաջնորդը, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը»,- ասել է նա: