Հարգել միմյանց ինքնիշխանությունը և ուժ չկիրառել. Սի Ծինփինը դիմել է աշխարհին

Հարգել միմյանց ինքնիշխանությունը և ուժ չկիրառել. Սի Ծինփինը դիմել է աշխարհին

Միջազգային հանրության անդամները պետք է փոխգործակցեն իրահավասար հիմունքներով, հարգեն միմյանց ինքնիշխանությունը և չկիրառեն ուժային միջոցներ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը. որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Անհրաժեշտ է հավատարիմ մնալ ինքնիշխան իրավահավասարության սկզբունքին: Անթույլատրելի է, որ խոշոր երկրները ճնշեն փոքր պետություններին, չի կարելի նրանց դեպքում ուժ կիրառել»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Պեկինում՝ Խաղաղ համակեցության հինգ սկզբունքների 70-ամյակին նվիրված համաժողովում:

Նրա խոսքով՝ միջազգային ասպարեզում անհրաժեշտ է այնպիսի պայմաններ ստեղծել, որոնց դեպքում «յուրաքանչյուր երկիր իր համար տեղ կգտնի» բազմաբևեռ աշխարհում։

Սի Ծինփինը նշել է տարբեր պետությունների միջև ակտիվ շփումների պահպանման և նրանց միջև վստահության ամրապնդման կարևորությունը։ Դրա համար, ըստ ՉԺՀ առաջնորդի, անհրաժեշտ է հարգել միմյանց մշակույթը և զարգացման առանձնահատկությունը։

«Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի որևէ մեկը չպարտադրի իր կամքը ուրիշներին»,- ընդգծել է ՉԺՀ նախագահը: