Դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության. ՀՀ-ում Իրանի դեսպան

Դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության. ՀՀ-ում Իրանի դեսպան

Մենք հարգում ենք տարածքային ամբողջականությունը և դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության և աշխարհաքաղաքական փոփոխության: Այդ քաղաքականությունը երբեք չի փոխվի՝ անկախ Իրանում և Հայաստանում կառավարությունների փոփոխությունից: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Հիշեցնենք, այսօր Իրանում նախագահական արտահերթ ընտրություններ են։ Հայաստանում գործում է երկու ընտրատեղամաս:

«Հայաստանը  լավ և ազնիվ հարևան է մեզ համար: Երկու երկրների անվտանգությունն ու շահերը սերտորեն կապված են։ Կարծում եմ, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետևում Իրանում ընտրական գործընթացին»,-ասել է նա: