Հայաստանի շախմատի թիմը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի շախմատի թիմը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի շախմատի թիմը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Հայաստանի թիմը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն:

Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:

Վերջին խաղափուլում մեր շախմատիստները 3-1 հաշվով հաղթեցին Ավստրիայի թիմին:

Առաջնության հաղթող դարձավ Իսրայելի թիմը, որն առաջնության ընթացքում պարտվեց միայն Հայաստանի թիմին: