Այսօր Իրանում նախագահ են ընտրում. ի՞նչ է հայտնի

Այսօր Իրանում նախագահ են ընտրում. ի՞նչ է հայտնի

Այսօր՝ հունիսի 28-ին, Իրանի Իսլամական հանրապետությունում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները. դրանք կանցկացվեն երկրի ներսում 59 հազար ընտրատեղամասերում և աշխարհի 95 երկրներում:
ԻԻՀ նախագահի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու. խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, բարեփոխական օրենսդիր, ծնունդով ադրբեջանցի Մասուդ Փեզեշկիանը, միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար, կոշտ գծի կողմնակից Մուստաֆա Փուրմոհամադին։

Այսօր անցկացվող ընտրություններում որոշվելու է, թե նախագահի պաշտոնում ով է փոխարինելու մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Էբրահիմ Ռայիսիին:

Երեկ հայտնի դարձավ, որ Իրանի փոխնախագահ, պահպանողական գործիչ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին դուրս է եկել նախագահական ընտրապայքարից։ Նա հայտարարել է, որ սատարելու է Փեզեշկիանին. վերջինիս աջակցում են նաև Իրանի նախկին նախագահներ Ռոհանին և Խաթամին: Նույն օրը Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին նույնպես հանեց իր թեկնածությունը և դուրս եկավ մրցապայքարից՝ հօգուտ պահպանողական թևի երկու այլ թեկնածուների՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլիի։