Սիրիան բաց է Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման նախաձեռնությունների համար. Ասադ

Սիրիան բաց է Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման նախաձեռնությունների համար. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր  Լավրենտևի հետ։ Հանդիպման ընթացքում  անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի հետ հարաբերություններին։

Ասադը նշել է, որ, հիմնվելով երկրի տարածքում ահաբեկչության և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի վրա, Սիրիան բաց է հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու բոլոր նախաձեռնությունների առաջ, քանի դեռ Թուրքիան կճանաչի Սիրիայի ինքնիշխանությունը սիրիական տարածքների վրա։

Ըստ Ասադի՝ նախաձեռնություններն արտացոլում են համապատասխան երկրների կամքը՝ Սիրիաիյում և տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։

ՌԴ Սիրայի հարցով հատուկ ներկայացուցիչն էլ նշել է, որ ՌԴ-ն աջակցում է Թուրքիա-Սիրիա հարաբերություններին առնչվող բոլոր նախաձեռնություններին։