Ռուսաստանցիների համար ամենանախընտրելի վայրը Երևանն է. նոր տվյալներ

Ռուսաստանցիների համար ամենանախընտրելի վայրը Երևանն է. նոր տվյալներ

Ռուսաստանցիներն այս տարվա հունվար–հունիսին արտերկրի քաղաքներից ամենաշատը մեկնել են Երևան, իսկ ՌԴ–ի ներսում` Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ճանապարհորդությունների պլանավորման «OneTwoTrip» ծառայության վերլուծաբաններին։

«Տարվա առաջին կիսամյակի ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը դարձել է Երևանը։ ՀՀ մայրաքաղաք մեկնելու համար ձեռք է բերվել ավիատոմսերի 8,8%–ը, միևնույն ժամանակ այս ուղղության պահանջարկը մեկ տարում նվազել է 1,3%–ով»,– ասել են վերլուծաբանները։

Ռուսաստանցիները նվազեցրել են Ստամբուլի ուղղությամբ ճանապարհորդությունները (-2,9%), բայց թուրքական քաղաքը 7,6% մասնաբաժնով, այնուամենայնիվ, հայտնվել է երկրորդ տեղում: Հայտնի ուղղությունների եռյակը եզրափակում է Բաքուն (5,9%):

Պահանջված ուղղությունների ցանկում են նաև Մինսկը, Դուբայը, Թբիլիսին, Տաշքենդը, Բիշքեկը, Օշը և Դուշանբեն: