Խամենեին քվեարկել է նախագահական ընտրություններում

Խամենեին քվեարկել է նախագահական ընտրություններում

Իրանի գերագույն առաջնորդ Սայեդ Ալի Խամենեին քվեարկել է նախագահական ընտրություններում։
Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը:

«Ընտրությունների օրը մեզ՝ իրանցիներիս համար, ուրախության և երջանկության օր է, Իսլամական Հանրապետության համար ընտրողների մասնակցության աճն անհրաժեշտություն է, - ասել է Խամենեին,- Մենք կոչ ենք անում բոլորին լրջորեն վերաբերվել քվեարկության հարցին և մասնակցել այս կարևոր քաղաքական իրադարձությանը»։

Նա ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության ուժը, նրա արժանապատվությունն ու պատիվը կախված են քվեարկությանը իրանցիների մասնակցությունից։

Հիշեցնենք, որ իսլամական հանրապետության նախագահի պաշտոնի համար պայքարում են խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, երկրի Անվտանգության խորհրդում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, պահպանողականներ Մուստաֆա Փուր Մոհամադին, ով ժամանակին եղել է ներքին գործերի և արդարադատության նախարար և առողջապահության նախկին նախարար, ադրբեջանական արմատներ ունեցող Մասուդ Փեզեշկիանը:

Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո։