ԵՄ անդամակցության գործընթացը կկասեցվի. Բրյուսելը զգուշացրել է Թբիլիսիին

ԵՄ անդամակցության գործընթացը կկասեցվի. Բրյուսելը զգուշացրել է Թբիլիսիին

ԵՄ գագաթնաժողովը Վրաստանին սպառնացել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով ԵՄ անդամակցության գործընթացի կասեցմամբ։ Այս մասին ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին ընդունված օրենքը հրաժարում է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկություններից, ոչնչացնում է Վրաստանի ուղին դեպի ԵՄ և փաստացի հանգեցնում է անդամակցության գործընթացի դադարեցմանը»,- ասվում է հայտարարության մեջ։