Որ ախտանշաններն են «հուշում» մարդու մոտ հաստ աղիքի քաղցկեղի մասին 

Որ ախտանշաններն են «հուշում» մարդու մոտ հաստ աղիքի քաղցկեղի մասին 

Երեք հիմնական ախտանշան կա, որոնք մարդու մոտ ի հայտ են գալիս ժամանակի ընթացքում եւ կարող են «հուշել» որ առկա է աղիքային քաղցկեղ, նախքան մասնագիտական ախտորոշման իրականացումը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Համաձայն վիճակագրության, վերջին տարիներին հատկապես մինչեւ 30 տարեկան մարդկանց մոտ ավելացել է ստամոքսա-աղիքային տրակտի օնկոլոգիական հիվանդությունների թիվը։

Ընդ որում, այդ հիվանդությունները հանդիպում են ոչ միայն վնասակար սովորություններ ունեցողների մոտ, այլ նաեւ նրանց մոտ, ովքեր զբաղվում են սպորտով, սնվում են առողջ սննդակարգով եւ գենետիկորեն հակված չեն քաղցկեղ ունենալուն։ Մասնագետները նշում են, որ հիվանդացության աճի պոտենցիալ պատճառներ կարող են լինել՝ անառողջ սնունդը, շրջակա միջավայրի աղտոտվածության աճը, հակաբիոտիկների կիրառումը։

Նշվում է նաեւ այն երեք հիմնական ախտանշանները, որոնք ի հայտ են գալիս տարիների ընթացքում եւ կարող են հուշել մարդու մոտ հաստ աղիքի քաղցկեղի մասին, նախքան մասնագիտական ախտորոշում կատարելը։ Դրանք են կղանքի մեջ արյան առկայությունը, դեֆրակցիայի փոփոխությունն ու ցավերը որովայնի հատվածում։ Որպես ախտանշան կարող է լինել նաեւ քաշի աննկատ բայց հետեւողական կորուստը։ Մասնագետները նշում են, որ օրինակ D վիտամինի պակասորդը եւս կարող է պոտենցիալ կերպով դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ։