Շուտով որոշում կկայացնենք. ի՞նչ է ասել Իսրայելի ԱԳ նախարարը

Շուտով որոշում կկայացնենք. ի՞նչ է ասել Իսրայելի ԱԳ նախարարը

Իսրայելի իշխանությունները մտադիր են կանխել Լիբանանում տեղակայված շիական «Հըզբոլլահ» կազմակերպության զինված ստորաբաժանումների հետագա հարձակումները և շուտով անհրաժեշտ որոշումներ կընդունեն այդ ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է հրեական պետության արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։

«Իսրայելը չի ​​կարող թույլ տալ, որ «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը շարունակի հարձակումները մեր տարածքի և մեր քաղաքացիների վրա, մենք շուտով կընդունենք անհրաժեշտ որոշումները»,- գրել է նա X-ի իր էջում։

Միաժամանակ նախարարը հույս է հայտնել, որ այդ հարցում իր երկրի հնարավոր հետագա քայլերը միջազգային լայն աջակցություն կստանան։

«Ազատ աշխարհը պետք է անվերապահորեն աջակցի Իսրայելին Իրանի և ծայրահեղական իսլամի գլխավորած չարի առանցքի դեմ իր պատերազմում: Մեր պատերազմը ձեր պատերազմն է, և «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Նասրալլայի սպառնալիքը Կիպրոսի հասցեին միայն սկիզբն է: Չարին պետք է հաղթել: Ինչպես պատմությունն ապացուցել է անցյալում», - ասել է Կացը: