Կեղտ էր. Լինեկերը՝ Անգլիայի հավաքականի խաղի մասին

Կեղտ էր. Լինեկերը՝ Անգլիայի հավաքականի խաղի մասին

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը քննադատել է ազգային հավաքականի ելույթը Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի 2024 թ. առաջնությունում:

«Դա կեղտ էր...Անգլիան լավ է սկսում, գոլ է խփում, հետո ամեն ինչ փոխվում է, և դա գրեթե մարտավարության է նման: Գոլ խփել և փորձել պահել այն: Մի՞թե նրանց չեն սովորեցրել այլ կերպ խաղալ»,- Լինեկերի խոսքերը մեջբերել է Goal-ը։

Հիշեցնենք, որ խմբային փուլի երկրորդ տուրում ֆուտբոլի հայրենիք համարվող Անգլիայի ընտրանին ոչ-ոքի է խաղացել Դանիայի հետ՝ 1:1: 

Մրցաշարի մեկնարկում թիմը նվազագույն հաշվով հաղթել է Սերբիային (1:0):