Բայրամովը «դրական քայլեր» է խոստանում Հայաստանի հետ բանակցություններում

Բայրամովը «դրական քայլեր» է խոստանում Հայաստանի հետ բանակցություններում

Առաջիկայում կարելի է ակնկալել հերթական դրական քայլերը Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում: Այս մասին այսօր Թբիլիսիում ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ կողմերը որոշակի առաջընթացի են հասել:

«Շարունակվում են Հայաստանի հետ սահմանազատման աշխատանքները։ Մոտ ապագայում ականատես կլինենք հերթական դրական քայլերին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են», - ասել է Բայրամովը Թբիլիսիում:

Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր, որ Բաքուն հանձնել է խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների հերթական՝ թվով 10-րդ փաթեթը: