Որքան պարգևավճար են ստանալու վրացիները

Որքան պարգևավճար են ստանալու վրացիները

2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի՝ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում 2:0 հաշվով հաղթանակից հետո հայտնի է դարձել, որ 
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր , միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին շնորհավորել է երկրի ֆուտբոլի հավաքականին ԵՎՐՈ-2024-ում Պորտուգալիայի ընտրանու դեմ տարած հաղթանակի համար և հայտնել, որ իր բարեգործական հիմնադրամը 30 միլիոն լարի պարգևավճար է հատկացնում թիմին։