Արհեստական բանականությունը կկարողանա՞ ոչնչացնել մարդկությանը․ Իլոն Մասկի տեսակետը 

Արհեստական բանականությունը կկարողանա՞ ոչնչացնել մարդկությանը․ Իլոն Մասկի տեսակետը 

Արհեստական բանականության՝ մարդկությանը ոչնչացնելու հնարավորությունը տատանվում է 10-20 տոկոսի միջեւ։ Այս մասին հայտարարել է Իլոն Մասկն ըստ Daily Mail-ի փոխանցման։ Հիշեցնենք, որ համապատասխան գնահատական տվել էր նաեւ արհեստական բանականության «կնքահայր» Ջեֆ Հինթոնը։

Մասկը, ընդ որում, մասնավորեցրել է, որ խոսքը ոչ թե ֆիզիկական ոչնչացման մասին է, այլ մենթալ։ Նա նկատել է, որ Երկիր մոլորակի վրա մարդիկ կարող է կանգնեն էմոցիոնալ ճգնաժամի առաջ՝ արհեստական բանականության զարգացածության եւ մարդկային աշխատանքի հանդեպ պահանջարկի նվազման պատճառով։ «Եթե արհեստական բանականությունը կարող է անել այն, ինչ դուք եք անում եւ նույնիսկ ավելի լավ, էլ ինչ իմաստ ունի ինչ որ բան անելը։ Կարծում եմ, որ այդ ժամանակ կսկսվի գոյաբանական ճգնաժամ»,- ասել է Մասկը։