Թեհրանի քաղաքապետը նույնպես դուրս եկավ նախագահական պայքարից

Թեհրանի քաղաքապետը նույնպես դուրս եկավ նախագահական պայքարից

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին հանել է իր թեկնածությունը Իրանի նախագահական ընտրություններից՝ հօգուտ պահպանողական թևի երկու այլ թեկնածուների՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլիի։

«Ես հասել եմ նախընտրական մրցավազքի [օրենքով որոշված] շրջանի ամենավերջին, սակայն մահացած [նախագահ Էբրահիմ] Ռայիսիի գործը շարունակելն ավելի կարեւոր է։ Ես խնդրում եմ Ջալիլիին և Ղալիբաֆին միավորվել, անպատասխան չթողնել հեղափոխության ուժերի օրինական պահանջները և թույլ չտալ Ռոհանիի / նախկին նախագահ Հասան Ռոհանի-խմբ./ երրորդ կառավարության ձևավորումը»,- գրել է Զաքանին X-ում։

Ավելի վաղ Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հայտարարել էր, որ հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից։ Նա նշել էր, որ սատարելու է Մասուդ Փազեշկիանին, ով ծնունդով ադրբեջանցի է:

Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն վաղը՝ հունիսի 28-ին: