Աշխարհահռչակ մարզիկն ուզում է փոխել անունը 

Աշխարհահռչակ մարզիկն ուզում է փոխել անունը 

Խառը տիպի մենամարտերի մարզիկ, Բաշկիրիայի Ազգային ժողովի պատգամավոր Ջեֆ Մոնսոնը ցանկանում է փոխել անունը։ Նա այդ ցանկությունը հայտնել է այն բանից հետո, երբ հավատափոխ է եղել եւ ընդունել իսլամ։ «Ես մտածում եմ անունս փոխելու մասին»,- ասել է Մոնսոնը։

Հիշեցնենք, որ նա որպես խառը տիպի մենամարտերի մարզիկ իր կարիերայի ընթացքում ունեցել է 60 հաղթանակ, 26 պարտություն եւ մեկ մենամարտ էլ ավարտվել է ոչ ոքի հաշվով։ Անցյալ տարի մայիսին նա հանձնել է ԱՄՆ անձնագիրը եւ հիմա ունի միայն ռուսական քաղաքացիություն։ Հանդես է եկել նաեւ բրազիլական ջիու-ջիթսուում։ Նախկինում հավակնել է UFC ծանր քաշային կատեգորիայում չեմպիոնության տիտղոսին, երկու անգամ դարձել է ADCC Submission Wrestling World Championship-ի հաղթող, ինչպես նաեւ՝ բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի չեմպիոն է եղել։