Ինչու են թերհաս լիմոնն ու թերհաս նարինջը շատ օգտակար

Ինչու են թերհաս լիմոնն ու թերհաս նարինջը շատ օգտակար

Գիտնականները պարզել են, որ վիտամին C-ն ամենամեծ քանակությամբ պարունակվում է ոչ թե արդեն լրիվ հասունացած լիմոնի եւ նարնջի մեջ, այլ այդ մրգերի թերհաս պտուղների մեջ։ Այս մասին գրում է Daily Mail հանդեսը։ Ընդ որում, որքան ավելի է հասունանում նարնջի եւ լիմոնի պտղամիսը եւ ավելանում դրանց մեջ շաքարի պարունակությունը, վիտամին C-ի պարունակությունը սկսում է համեմատաբար նվազել։ Մասնագետները նշում են, որ С վիտամինը պաշտպանում է օրգանիզմի բջիջները հատուկ տիպի թթվածնի վնասակար ազդեցությունից, որը կոչվում է թթվածնային սթրես, մասնակցում է մաշկի, ոսկորների առողջ վիճակի պահպանմանը, վերքերի արագ ապաքինմանն ու սպիացմանը։ С վիտամինով հարուստ են նարինջը, լիմոնը, մանդարինն ու մյուս ցիտրուսները։

Գիտնականները նշում են, որ պտղի հասունացած լինելը ազդում է դրանց մեջ վիտամինների եւ այլ օգտակար նյութերի պարունակության վրա, սակայն շատ կարեւոր է նաեւ, թե ինչպես են պահվում մթերքները կամ ինչպես պատրաստվում։ Սովորաբար խորհուրդ է տրվում С վիտամին պարունակող մթերքները կամ ուտել հում վիճակում, կամ պատրաստել գոլորշու վրա։ Դա կօգնի պարունակած օգտակար նյութերի մեծ մասի պահպանմանը։ Վիտամին С-ն նաեւ ջրի մեջ արագորեն լուծվում է եւ խաշելիս, արագորեն անցնում է ջրին։