Թբիլիսին պատրաստ է նպաստել Երևանի ու Բաքվի միջև երկխոսությանը. Դարչիաշվիլի

Թբիլիսին պատրաստ է նպաստել Երևանի ու Բաքվի միջև երկխոսությանը. Դարչիաշվիլի

Վրացական կողմը միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական հաղորդակցությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

«Մենք մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, և ես ուզում եմ կրկին նշել, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության կողմնակից։ 

Մենք միշտ պատրաստ ենք նպաստել կողմերի միջև կառուցողական հաղորդակցությանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ուղղությամբ», - ասել է Դարչիաշվիլին պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։