Աշխարհի բնակչության 1/3-րդը բավարար չափով ֆիզիկապես ակտիվ չէ․ ահազանգում է ԱՀԿ-ն 

Աշխարհի բնակչության 1/3-րդը բավարար չափով ֆիզիկապես ակտիվ չէ․ ահազանգում է ԱՀԿ-ն 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգում է, որ մեր մոլորակի բնակչության 1/3-րդը մոտ  կամ 1,8 միլիարդ մարդ չի հետեւում բավարար ֆիզիկական ակտիվության վերաբերյալ ԱՀԿ հրապարակած ցուցումներին եւ հետեւաբար ենթակա է մի շարք ծանր հիվանդությունների, այդ թվում նաեւ՝ սիրտ-անոթային հիվանդությունների եւ օնկոլոգիական հիվանդությունների ռիսկին։ Խոսքը վերաբերում է չափահաս մարդկանց։

Մասնագետների համար հատկապես անհանգստացնող է այն, որ 2010-22 թթ ընթացքում, ոչ բավարար ֆիզիկական ակտիվություն ունեցող չափահաս մարդկանց թիվը աշխարհում ավելացել է հինգ տոկոսով։ Եթե այս միտումը պահպանվի, ապա 2030 թվականին այդ ցուցանիշը կհասնի մոլորակի բնակչության 35 տոկոսին։ ԱՀԿ-ում հիշեցրել են, որ չափահաս մարդն օրական առնվազն 150 րոպե պետք է չափավոր ինտենսիվության ֆիզիկական վարժություններ կատարի։ Ոչ բավարար ֆիզիկական ակտիվության ցուցանիշով կանայք գերազանցում են տղամարդկանց՝  34 տոկոս/29 տոկոսի հարաբերակցությամբ։ 60-ն անց մարդիկ ավելի քիչ շարժունակ են, քան մյուս տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչը նշանակում է, որ պետք է քաջալերել ֆիզիկական ակտիվությունը տարեցների մոտ, նշել են ԱՀԿ մասնագետները։