Apple-ին ահռելի տուգանք է սպառնում 

Apple-ին ահռելի տուգանք է սպառնում 

Բրյուսելը մեղադրել է Apple ընկերությանը իր հավելվածների խանութում մրցակցության ճնշման համար, ինչը առաջին դեպքն է, երբ ԵՄ-ն կիրառել է թվային նոր կանոններ խոշոր տեխնոլոգիական ընկերության հանդեպ։ Եվրահանձնաժողովի կարգավորիչ գործողություններն իրականացվում են Թվային շուկաների կարգավորման օրենքի շրջանակներում, որոնք ներառում են այնպիսի կանոններ, որոնք միտված են կոտրելու խոշոր տեխնոլոգիական ընկերությունների տիրապետող դիրքերը եւ օգնելու ստարտափներին։

Եթե Apple-ը մեղավոր ճանաչվի, ապա հնարավոր է, որ տուգանվի իր գլոբալ եկամտի 10 տոկոսի չափով։ Տուգանքը կարող է հասնել գլոբալ եկամտի 20 տոկոսին, եթե նույն խնդրով տուգանքը կիրառվի երկրորդ անգամ։ Եվրոպական օրենսդրությունը պահանջում է, որպեսզի վերջնական եզրահանգումները ձեւակերպվեն հետաքննության մեկնարկից մեկ տարվա ընթացքում։ Ներկայումս Apple-ի դեմ մի քանի ուղղությամբ ընթանում է հետաքննություն եւ առաջիկայում ԵՀ-ն ամերիկյան տեխնոհսկայի դեմ կներկայացնի պաշտոնական մեղադրանք։ Հիշեցնենք, որ համանման հետաքննություն ընթանում է նաեւ մեկ այլ տեխնոհսկայի՝ Alphabet Inc-ի դեմ, որը հանդիսանում է Google-ի սեփականատերը։ Խնդրահարույց տեխնոհսկաների ցանկում է նաեւ Meta-ն։