Խռմփացնելով քնելը բացասաբար է ազդում մարդու ատամների որակի վրա

Խռմփացնելով քնելը բացասաբար է ազդում մարդու ատամների որակի վրա

Գիտնականները պարզել են, որ խռմփացնելով քնելը բացասաբար է ազդում մարդու ատամների որակի վրա։ Մասնավորապես, խռմփացնելը կարող է առաջացնել ճաքեր ատամների վրա եւ նպաստել կարիեսի առաջացմանը։ Ատամները կրճտացնելը կամ բրուքսիզմը, դիմածնոտային հոդերի դիսֆունկցիան խռմփացնող մարդկանց մոտ ավելի հաճախ է պատահում, քան չխռմփացնողների։ Տեւականորեն ատամները կրճտացնելը քնած ժամանակ, կարող է վնասել ատամների էմալային շերտը, նվազեցնել պոմպոզիտային վերականգնումների կամ օրթոպեդիկ կոնստրուկցիաների շահագործման ժամկետը, ինչպես նաեւ այլ բացասական հետեւանքների հանգեցնել։ Խռմփացնող մարդկանց մոտ գրեթե մշտապես բերանի խոռոչի չորություն։

Դա պայմանավորված է այն բանով, որ բաց բերանով քնելու ժամանակ թուքն ավելի շուտ է գոլորշիանում եւ լորձաթաղանթը չորանում է ավելի արագ։ Թուքն այս դեպքում միանգամից մի քանի ֆունկցիա է կատարում մարդու օրգանիզմում՝ եւ օգնում է սննդի մարսմանը, եւ պաշտպանում է ատամները կարիեսից, եւ թեթեւացնում է ծամման եւ կլլման պրոցեսները։ Դրա համար էլ կարեւոր է, որպեսզի մարդու մոտ պահպանվի թքի բավարար քանակությունը, ինչպես նաեւ՝ թուքը լինի «որակյալ»։