Ուկրաինան և ԵՄ-ն անվտանգության համաձայնագիր են կնքել

Ուկրաինան և ԵՄ-ն անվտանգության համաձայնագիր են կնքել

Ուկրաինան և Եվրամիությունն անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Հաղորդագրության համաձայն՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր է ստորագրել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ 

Փաստաթուղթն, ի թիվս այլ ոլորտների, երաշխավորում է, որ Կիևին առաջիկա տարիներին կշարունակվի զենք մատակարարվել:

Հավելենք, որ առ այսօր Կիևն անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրեր է կնքել եվրոպական 16 երկրների և ԱՄՆ-ի հետ։ 

Գործընկեր երկրները ներառում են՝ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Կանադան, Իտալիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան, Լատվիան, Իսպանիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեդիան և Իսլանդիան: Այս երկրների հետ անվտանգության համաձայնագրերը նախատեսում են Ուկրաինային աջակցելու միջոցառումների լայն շրջանակ։ Մասնավորապես՝ ռազմական, տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական աջակցություն։