Շոլցը կրկին մեղադրել է ՌԴ-ին. գերմանացիները հակադարձել են

Շոլցը կրկին մեղադրել է ՌԴ-ին. գերմանացիները հակադարձել են

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագում ելույթի ժամանակ կրկին մեղադրանքներ է հնչեցչել Ռուսաստանի հասցեին: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ երկխոսությունից:

«Ռուսաստանն, ի տարբերություն Ուկրաինայի, խաղաղություն չի ցանկանում: Ուկրաինան արդար խաղաղություն է ուզում՝ առանց կախվածության և նոր ագրեսիայի վախի», - պնդել է նա:

X սոցիալական ցանցի մեկնաբանություններում գերմանացի օգտատերերը կանցլերին մեղադրել են իրականությունը հերքելու մեջ, հարցրել՝ թե արդյո՞ք Շոլցն ինքը խաղաղություն է ուզում:

Գերմանացի օգտատերերը նաև մեղադրել են նրան հակամարտություն հրահրելու մեջ։