Իր միամիտ, հիմար մտքով փորձում է խաբել հայ ժողովրդին

Իր միամիտ, հիմար մտքով փորձում է խաբել հայ ժողովրդին

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը նախօրեին հերթական հակառուսական հայտարարությունն էր արել, որ Ռուսաստանն է Արցախը հանձնել Ադրբեջանին: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, այդ հայտարարության մասին հարցին պատասխանելով, ԱԽՔ-ի հայտարարությունը անվանել էր սեփական ժողովրդին վիրավորելու, նվաստացնելու փորձ:

Քաղաքագետ Վազգեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման հայտարարությունը ՀՀ ԱԽՔ-ի կողմից ոչ իրավական հիմք ունի, ոչ պատմական կամ այլ հիմնավորում:

«Վերջիվերջո 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, եթե ռուս խաղաղապահները նոյեմբերի 7-ին, 8-ին, 9-ին տեղակայված չլինեին Արցախում, արցախահայությունը երբեք չէր վերադառնա Արցախ: Քանի որ Նիկոլն արդեն ամբողջությամբ զինաթափել էր Արցախի բանակը և հրաման էր տվել, որ մեր զորքերը այնտեղից հետ վերադառնան: Այդ ժամանակ արցախահայությունը վերադարձավ միայն ու միայն Ռուսաստանի երաշխիքի տակ, իսկ ինչ-որ պատահեց դրանից հետո, մասնավորապես 2022 թ. հոկտեմբերի 7-ին Չեխիայում, երբ Նիկոլը հստակ հայտարարեց, որ ինքը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, սա նշանակում է, որ Արցախն արդեն հանձնեց Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիները: Հիմա ԱԽՔ-ը փորձում է իր միամիտ, հիմար մտքով խաբել հայ ժողովրդին և ասել, որ գիտեք` մենք մեղավոր չենք, նորից մեղավոր է Ռուսաստանը՝ դա իր կիսագրագետ և հոգեկան հիվանդի տպավորություն թողնող մտքերի շարունակությունն է»,-ասաց Պետրոսյանը:

Զախարովայի ասածին, թե` նման հայտարարություններով ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները չեն հարգում հայ նահատակների արյունը, Պետրոսյանը համաձայն է.

«Նիկոլը և ոչ էլ իր թիմակիցները չեն հարգում Արցախի համար թափված արյունը և դրա ամենավառ վկայությունը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարությունն էր, որ մեր երիտասարդները զզոհվեցին հանուն ոչնչի: Իրենք Արցախը դարձրին խաղաթուղթ և այդ խաղաթուղթն ուղղակիորեն հանձնեցին Ադրբեջանին, որպեսզի տարածաշրջանում թուլացնեն Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը: Իրենք փորձում են դրսից ուժեր բերել տարածաշրջան, որի արդյունքում մեր տարածաշրջանում հրահրվելու են բախումներ եւ հայ ժողովուրդը երբևիցե օգուտ չի քաղելու»: