Ուկրաինան չի կարող դիմակայել ՌԴ-ին. Զելենսկին խոստովանեց

Ուկրաինան չի կարող դիմակայել ՌԴ-ին. Զելենսկին խոստովանեց

Ուկրաինան այլեւս ի վիճակի չէ ինքնուրույն դիմակայել Ռուսաստանին: Այս մասին, ելույթ ունենալով Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովում, ասել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին:

Նա նշել է, որ Կիևը չի ցանկանում երկարացնել հակամարտությունը, քանի որ Ուկրաինայի զինված ուժերը մեծ կորուստներ են կրում։

«Ուկրաինան չի ցանկանում, որ հակամարտությունը ձգձգվի, քանի որ մարտի դաշտում մենք ունենք բազմաթիվ վիրավորներ և սպանվածներ»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում ԵՄ պաշտոնական կայքը։ 
Նա հավելել է, որ Կիևը ցանկանում է խաղաղության ծրագիր պատրաստել ԵՄ հաջորդ գագաթնաժողովի համար։