Ինչով է վտանգավոր խրոնիկ հազը․ գիտնականներ

Ինչով է վտանգավոր խրոնիկ հազը․ գիտնականներ

Խրոնիկ հազը կարող է «հուշել» ստամոքսի խանգարման, ձգձգվող կորոնավիրուսային ինֆեկցիայի, քաղցկեղի ինչպես նաեւ՝ թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդության առկայության մասին, գրում է Daily Mail պարբերականը։ Գիտնականները սահմանել են, որ հազը համարվում է խրոնիկ, եթե շարունակվում է ութ շաբաթ շարունակ։ Կան մի քանի պատճառներ խրոնիկ հազի առաջացման համար։ Եթե խրոնիկ չոր հազը ուժեղանում է գիշերային ժամերին կամ ուտելուց հետո, ապա հնարավոր է, որ օրգանիզմում առկա է թթվային ռեֆլյուքս։ Այսպես, երբ թթուն ստամոքսից բարձրանում է վերեւ դեպի կերակրափող, ստամոքսահյութի փոքրիկ կաթիլները կարող են հասնել ձայնալարերին եւ կոկորդին՝ առաջացնելով գրգռվածություն եւ հազ։

Ուտելիս ստամոքսը մեծ քանակությամբ թթու է արտադրում, որը նպաստում է մարսմանը, դրա համար էլ հաչախ հազն առաջանում է հենց ուտելիս, կամ ուտելուց հետո։ Ստամոքսաթթուն կարող է դեպի վեր՝ կերակրափող բարձրանալ նաեւ գիշերային ժամերին, երբ մարդը հորիզոնական դիրքում է։ Կոկորդը գրգռող, որոշ դեպքերում «թաց» հացը կարող է լինել նրանց մոտ, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսային հիվանդությունից։ Նման հազը այս դեպքում կարող է պահպանվել վեց ամիս։ Սովորաբար հետկորանավիրուսային հազն անցնում է ինքն իրեն։

Դիսկոմֆորտը հնարավոր է հաղթահարել տաք խմիչքներ կիրառելով կամ գոլորշու վրա ինգալյացիաներ անելով։ Խռպոտ հազը, որը նաեւ լինում է «թաց» կարող է վկայել մարդու մոտ շնչուղիների բորբոքման կամ թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդության առկայության մասին։ Այս հազը հաճախ լինում է ծխողների մոտ։ Սակայն չծխող մարդկանց մոտ էլ է պատահում։ Ամենից վտանգավորը կրծքային ծանր հազն է, որը ուղեկցվում է արնաշաղախ խորխի արտազատմամբ եւ շնչարգելությամբ։ Եթե այն ուղեկցվում է անհասկանալի պատճառներով քաշի կորստի հետ, ապա կարող է վկայել մարդու մոտ օնկոլոգիական հիվանդության առկայության մասին։ Դրա համար էլ մասնագետները հորդորում են չանտեսել եւ ախտանիշների ի հայտ գալուն պես դիմել բժշկի։ Եթե հազը մնում է երեք շաբաթ, ապա պետք է անկախ ամեն ինչից, խորհրդակցել բժիշկների հետ եւ անցնել անհրաժեշտ հետազոտությունները, ամփոփում են գիտնականները։