Ամերիկացի տիեզերագնացները ավելի շուտ կհասնեն Լուսին․ NASA

Ամերիկացի տիեզերագնացները ավելի շուտ կհասնեն Լուսին․ NASA

NASA-ն հաղորդել է, որ Լուսին մարդու մասնակցությամբ տիեզերական առաքելություն ուղարկելու գործընթացը ընթանում է ըստ սահմանված գրաֆիկի եւ ամերիկացի տիեզերագնացները ավելի շուտ կհասնեն Լուսին, քան չինացի տիեզերագնացները։ NASA-ում նշում են, որ իրենց այդ հարցում զգալիորեն ոգեւորել է Starship-ով թռիչքը, որն իրականացվել է SpaceX-ի կողմից։

Ամերիկյան կողմում նշել են, որ ամերիկացիներն ու չինացիները դեռ պետք է կարողանան մշակել կանոններ, թե ինչպես խաղաղ գոյակցեն Լուսնի վրա։