Իսկ որտե՞ղ աշխատեն ուսուցիչները՝ ձեր խելացի գոմերո՞ւմ

Իսկ որտե՞ղ աշխատեն ուսուցիչները՝ ձեր խելացի գոմերո՞ւմ

Հեծանիվը բավականին նրբագեղ փոխադրամիջո՞ց է: Այն վատ չի նայվում նաև բարեկազմ և նրբագեղ հեծյալով: Հեծանիվն ու հեծյալը փոխլրացնում են միմյանց: Հնարավոր չէ չհիանալ հեծանվավազքի մասնակցի և նրա «նժույգի» միաձուլված պատկերով: Բայց շատ ու շատ տարիներ առաջ, երբ հեծանիվը դեռ նոր էր հայտնագործվել, միանգամայն այլ էր մարդկանց փիլիսոփայությունը: Հեծանիվի թամբը բավականին լայն էր, այնքան, որ հեծանվորդի հետույքի ավելորդ մասերը չկախվեին օդում: Ղեկը բավականին բարձր էր, որպեսզի հեծանվորդը նստեր ուղղահայաց դիրքով և նրա անբնական փարթամ կուրծքը չկախվեր ու չթափահարվեր՝ ավելորդ անհարմարություն պատճառելով անցորդներին:

Տարիներն անցնում էին: Փոքրանում էին հեծանվաթամբերն ու հեծանվորդների նստուկները, այսպես ասած՝ հետույքները: Իջեցվում էր ղեկը և ստիպում, որ առաջ թեքված դիրքին հարմարվեն «հեծյալները», հետևեն իրենց կրծքավանդակի ավելորդ գոյացությունների չափերին: Երկար ու քրտնաջան աշխատանքից հետո 21-րդ դարում հեծանիվն ու հեծանվորդը գրեթե միաձուլվեցին: Հեծանիվ քշող մարդն այնքան հղկվեց, որ նրա «ֆիզիանոմիան» ճանաչելի դարձավ անգամ մեծ հեռավորությունից: Այլևս կասկած չկա՝ մարդը հեծանիվի համար է, հեծանիվը՝ մարդու:

Փաշինյանը, սակայն, բոլորովին այլ կարծիքի է հեծանիվի և իր փոխհարաբերության մասին: Ինչքան ուզում ես նրան ասա՝ Նիկոլ, հեծանիվը թող, դա քոնը չէ, ուրիշ բան քշիր, պարտադի՞ր է, որ հեծանիվ քշես: Չի ազդում: Ամեն օր «հեկտարանոց» հետույքը դնում է նեղ թամբին և, դոշերը տարուբերելով, հեծանիվ քշում մայրաքաղաքի փողոցներում: Նայում ես նրան ու մտածում՝ արդյո՞ք հեծանիվը մարդու համար է: Հակառակ հարցն էլ կարելի է տալ՝ արդյո՞ք այս մարդը հեծանիվի համար է: Շորտիկն էլ հո վերջն է: Հետևի վերջույթնե՞րդ ինչու ես բացել, չլինի՞ մտածում ես՝ ցուցահանդեսի արժանի ոտքեր ունես: Ամոթ է, ամոթ, մի հատ նայիր քեզ հետ հեծանիվ քշող իսկական հեծանվորդներին…
Նիկոլի հայաստանում, առհասարակ, դժվար է հասկանալ, թե ինչն է ինչի համար և ինչը ինչի համար չէ: Պաշտոններն, օրինակ, Նիկոլի հայաստանում գժերի համար են, իսկ գժերն էլ, ինչպես կարելի է ենթադրել, պաշտոնի համար են: Ինչքան պաշտոն կա՝ Նիկոլը գժերին է տալիս, ինչքան գիժ կա՝ պաշտոն ունի: Պաշտոնն ու գիժը համապատասխանում են իրար, չեն համապատասխանում՝ նշանակություն չունի: Այսօր «կակռազ» կառավարության նիստ էր: Հավաքվել էին բոլոր գժերը՝ բոլորն էլ պաշտոնյա: Եվ դարձյալ ոչ մի համապատասխանություն: Ինչքան Նիկոլն է համապատասխանում հեծանիվին, այնքան էլ նրա գժերը՝ իրենց պաշտոններին: Սրա հակառակն էլ կարող ենք ասել՝ ինչքան հեծանիվն է համապատասխանում Նիկոլին, այնքան էլ պաշտոնները նրա գժերին:

Նիկոլ Փաշինյանն այսօր մի միտք է բարձրաձայնել, որը սակայն շեղում ունի իրերի ընդհանուր դրվածքից: Նա հայտարարել է՝ դպրոցն ուսուցչի համար չէ: Ծանոթներս ասում են՝ երբ Հովիկ Աղազարյանը լսեց Նիկոլի այս հայտարարությունը, մի պահ «էշացավ», բայց հետո փորը բռնեց ու սկսեց ծիծաղել՝ արա էս ինչ ա ասում, ո՞նց թե դպրոցը ուսուցչի համար չէ: Խոստովանեմ՝ ինքս էլ «էշացա» մի պահ, բայց լավ էր, արագ ուշքի եկա և հիշեցի Մարիա Զախարովայի խոսքերը. «Նման հայտարարություններ մեկնաբանելու համար պետք է բժշկական կրթություն ունենալ»: Բայց քանի որ ես նման կրթություն չունեմ, որոշեցի այս հականիկոլական հոդվածը գրել՝ ի պաշտպանություն մեր բազմաչարչար ուսուցիչների: Ո՞նց թե դպրոցն ուսուցչի համար չէ: Իսկ որտե՞ղ պետք է աշխատեն ուսուցիչները՝ ձեր խելացի գոմերո՞ւմ: Եվ ապա, եթե ճիշտ է, որ դպրոցն ուսուցչի համար չէ, պետք է ճիշտ լինի նաև հակառակ պնդումը՝ ուսուցիչը դպրոցի համար չէ: Այդպե՞ս է արդյոք: