Պետության հաշվին ֆուտբոլ նայելու են գնացել

Պետության հաշվին ֆուտբոլ նայելու են գնացել

Մենք գրել էինք, որ ԿԳՄՍՆ պատվիրակությունը` ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահի հետ միասին մեկնել են Գերմանիա` իբրեւ թե գործուղման, իրականում` Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը դիտելու: Պատվիրակության կազմում են նախարար Ժաննա Անդրեասյանի, որի որդին սովորում է Գերմանիայում, մեկնել է նաեւ նրա ամուսինը: Նրա հետ Գերմանիա է մեկնել նաեւ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը եւ ԱԺ հանձնաժողովի նախագահ, ֆուտբոլի մեծ սիրահար Սիսակ Գաբրիելյանը: 

Սակայն պարզվում է պետության հաշվին ֆուտբոլ դիտելու մեկնածների կազմը սրանով չի սահմանափակվում: Հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի 10 քաղաքներում ընթացող ֆուտբոլի առաջնությունը տեղում` մարզադաշտերում դիտելու է մեկնել եւս մեկ խումբ: 

ԱԺ նախագահի կարգադրությամբ` «աշխատանքային այցով» 2024 թվականի հունիսի 24-28-ը Բեռլին են գործուղվել նաեւ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,  տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Միքայել Թումասյանը, Հռիփսիմե Հունանյանը եւ  աշխատակազմի մեկ ներկայացուցիչ: Ծախսերը, բնականաբար, հոգում է Ազգային ժողովը: