Միջազգային

Քննադատել է նախկին նախագահին

Քննադատել է նախկին նախագահին

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ քննադատել է նախկին նախագահ Ջո Բայդենին՝ ասելով, որ նրա վարչակազմը փոխանցել է Ուկրաինային սպառազինություններ՝ ի վնաս ամերիկյան բանակի կարիքների։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Հեգսեթը ասել է, որ նախորդ վարչակազմի օրոք Զինված ուժերը չեն ստացել անհրաժեշտ ծավալով ֆինանսավորում, ինչպես նաեւ՝ տեխնիկական սպասարկման հետ կարեւոր աշխատանքները չեն իրականացվել, հետաձգվել են։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ Բայդենը երկիրը հաջորդ վարչակազմին փոխանցել է «աղետալի բյուջետային կառավարման» վիճակում, եւ ներկայումս պահանջվող ֆինանսական հատկացումները չափազանց կարեւոր են ազգային անվտանգության առումով։

Հեգսեթը ավելի վաղ հայտարարել էր Կոնգրեսում, որ ամերիկյան կողմը որպես օգնություն Ուկրաինային փոխանցել էր ոչ պակաս, քան 300 միլիարդ դոլարի ֆինանսական հատկացում կամ սպառազինություններ։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image