Հռոմի պապը հանդիպել է ՌԴ-ում դատված «ազովցիների» հարազատների հետ

Հռոմի պապը հանդիպել է ՌԴ-ում դատված «ազովցիների» հարազատների հետ

Նախօրեին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է ուկրաինական «Ազով» գումարտակի պաշտպանների հարազատների հետ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:  Հայտնի բրիգադի մի քանի մարտիկ, հիշեցնենք, ներկայում բանտարկված է Ռուսաստանում:

Կանայք Հռոմի պապին ասել են, որ Ռուսաստանը «անօրինական կերպով բանտարկել է ավելի քան 100 ազովցիների՝ նրանց դատապարտելով 10 տարուց մինչև ցմահ ազատազրկման»:

Նրանք նաև ընդգծել են, որ ռուսները դեռ չեն վերադարձրել Մարիուպոլի և Ազովստալի զոհված պաշտպանների մարմինները։

Կանայք Հռոմի պապի ուշադրությունը հրավիրել են գերիների վերջին փոխանակումների վրա՝ նշելով, որ ռուսական գերությունից վերադարձածների մեջ «Ազով»-ի բրիգադից ոչ մի մարտիկ չկա, քանի որ ռուսական կողմը հրաժարվում է նրանց փոխանակել։