Արդյոք մուլտիվիտամինները նպաստում են երկարակեցությանը 

Արդյոք մուլտիվիտամինները նպաստում են երկարակեցությանը 

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպես են ազդում մարդու կյանքի տեւողության վրա մուլտիվիտամինային սննդային հավելումները։ Վերլուծելով մոտ 400 հազար մարդու առողջական տվյալները 20 տարվա ընթացքում, նրանք փորձել են պարզել, թե ինչ կապ կա մշտապես մուլտիվիտամինային հավելումների օգտագործման եւ տարատեսակ հիվանդություններից վաղաժամ մահացության դեպքերի նվազման միջեւ։

Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ամեն օր ընդունում են մուլտիվիտամիններ, նույնքան ենթակա են տարատեսակ հիվանդություններից վաղաժամ մեռնելու ռիսկին, ինչպես այդ հավելումները չընդունողները։ Սա նշանակում է, որ վերոնշյալ հավելումները որեւէ կերպ չեն ազդում մարդու երկարակեցության վրա։ Այլ է հարցը, որ մուլտիվիտամինային հավելումները կարող են ապահովել ավելի առողջ ծերություն, նպաստելով օրգանիզմի առողջական վիճակի պահպանմանը, եզրակացրել են գիտնականները։