Բարձրացրեք ռուսների աշխատավարձը, վռնդեք միգրանտներին. ՌԴ ՔԿ-ի ղեկավարը ռասի՞ստ է

Բարձրացրեք ռուսների աշխատավարձը, վռնդեք միգրանտներին. ՌԴ ՔԿ-ի ղեկավարը ռասի՞ստ է

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի երկրորդ նիստի ժամանակ, որը նվիրված էր ժամանակակից Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության իրավական ասպեկտներին, աղմկահարույց հայտարարություններ է արել:

Նա նշել է, որ ռուսները կարող են փոխարինել օտարերկրացիներին աշխատաշուկայում, եթե նրանց համար ստեղծվեն հարմարավետ աշխատանքային պայմաններ։ Բաստրիկինի խոսքով, գործատուի առաջնահերթությունը պետք է տրվի առաջին հերթին ռուսներին:

Պաշտոնյայի պնդմամբ, «Գազպրոմին» օտարերկրյա մասնագետներ պետք չեն, և, օրինակ, Պսկովից տղամարդիկ կարող են ներգրավվել համապատասխան աշխատանքներում: 
Որպեսզի ռուսները հաջողությամբ փոխարինեն միգրանտներին, աշխատավարձը պետք է սահմանվի առնվազն 120 հազար ռուբլի, ասել է ՔԿ ղեկավարը.

«Մի խանգարեք ռուսներին աշխատել հանուն Ռուսաստանի. Եկեք ուրախացնենք ռուս ժողովրդին. 120 հազար ռուբլի աշխատավարձ սահմանեք, և ռուսները կգան, միգրանտներին կվռնդեն»։
Շփվելով Պետդումայի պատգամավորի հետ՝ Բաստրիկինը հարցրել է, թե, ի վերջո, երբ է խորհրդարանը նոր օրենք ընդունելու, որը կհամապատասխանի ներկայիս միգրացիոն իրավիճակին և հասարակության լարվածությանը. «Շատ կուզենայի իմանալ, թե երբ է «պետական ​​հիմարի» /Госдура/ կողմից լավ օրենք ընդունվելու»։ 

Պատգամավորն արձագանքել է և նշել, որ այս հարցն ուսումնասիրում են Պետդումայում: